Աշխարհ

10.03.2022 17:15


Մեդվեդևն իր ողջույններն է ուղարկել McDonald"s-ին՝ նշելով, որ Ռուսաստանում էլ գիտեն կոտլետով հաց պատրաստել

Մեդվեդևն իր ողջույններն է ուղարկել McDonald"s-ին՝ նշելով, որ Ռուսաստանում էլ գիտեն կոտլետով հաց պատրաստել

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մի շարք արտասահմանյան ընկերությունների՝ երկրից հեռանալու ֆոնին բարևել է McDonald's-ին՝ նշելով, որ Ռուսաստանում էլ գիտեն կոտլետով հաց պատրաստել։

Մեդվեդևը հիշեցրել է, որ 2014 թվականին Արևմուտքը նույնպես պատժամիջոցներ սահմանեց, սակայն Ռուսաստանն այս ընթացքում կարողացավ ապահովել պարենային անվտանգությունը և մի շարք խնդիրներ լուծել ներմուծման փոխարինման ոլորտում։

«Կհաղթահարենք հիմա էլ։ Ի վերջո, կոտլետներ և հաց, ի դեպ, գերազանց որակի, պատրաստել մենք կարող ենք ինքներս։ Դա, ի դեպ, կարող են անել այն գործարարները, որոնք պատժամիջոցների տակ են հայտնվել։ Ողջույններս McDonald's-ին»,-ասել է Մեդվեդևը։

Այս խորագրի վերջին նյութերը