Լրահոս

25.07.2011 14:38


Կոնգրեսականները կրկին չկարողացան պայմանավորվել ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցով

Կոնգրեսականները կրկին չկարողացան պայմանավորվել ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցով

Այս կիրակի ԱՄՆ-ի կոնգրեսականները կրկին չկարողացան պայմանավորվել ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցով։ Դա հնարավորություն կտար բարձրացնել ԱՄՆ ներքին պարտքի սահմանային շեմը։ ԱՄՆ պետական պարտքն արդեն գերազանցել է օրենքով սահմանված թույլատրելի սահմանային շեմը՝ անցնելով 14 տրիլիոն դոլարից։ Այդ շեմը բարձրացնելու մասին օրենքը Կոնգրեսը պետք է ընդունի մինչև օգոստոսի 2-ը։ Այլապես ԱՄՆ–ը տեխնիկական դեֆոլտ կհայտարարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը