Լուկաշենկոն Պուտինի հետ զրույցից հետո մասնագետներ է ուղարկել Չեռնոբիլի ԱԷԿ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երեկ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի շրջանում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է ԲԵԼՏԱ պետական գործակալությունը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինացի ազգայնականները ծայրահեղ վտանգավոր սադրանք են իրականացրել՝ հարված հասցնելով Չեռնոբիլի ԱԷԿ-ի էներգամատակարարումն ապահովող օբյեկտներին:
Գործակալության տվյալներով՝ Լուկաշենկոն բելառուս մասնագետներին հանձնարարել է ապահովել Չեռնոբիլի ատոմակայանի էներգամատակարարումը:
«Բայց մենք ինքներս էլ ենք տեսնում, և նրանց տվյալները համընկնում են մեր տվյալների հետ, որ դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Չեռնոբիլի կայան։ Դուք էլ եք շատ լավ հասկանում, որ կայանը էլեկտրաէներգիա է արտադրում, բայց նաև սպառում է աշխատելու համար»,-ասել է Լուկաշենկոն։
ՌԴ ԶՈւ–ն հատուկ գործողության արդյունքում վերահսկողության տակ է վերցվել Չեռնոբիլի (կոնսերվացված) և Զապորոժիեի (գործող) ԱԷԿ-ի շուրջ տարածքը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am