Լրահոս

25.07.2011 14:21


ՌԴ վերաբնակեցման ծրագրով Հայաստանը լքել է 600 ընտանիք

ՌԴ վերաբնակեցման ծրագրով Հայաստանը լքել է 600 ընտանիք

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող վերաբնակեցման այն ծրագրին, որի միջոցով հայաստանցիները մեկնելով Ալթայ՝ որոշակի պայմաններ են ստանում։

Ժողովրդագիրը նկատել է, որ այդ ծրագիրը կյանքի չի կոչվում. «Ես վտանգ կտեսնեի, եթե վստահություն լիներ, որ ՌԴ–ում նման հավակնոտ ծրագրեր կարողանային ոչ միայն թղթի վրա գրել, այլև իրականացնել կյանքում»։

–Այդ ծրագիրը տապալված է,–ասել է ժողովրդագիրը՝ մեջբերելով Մոսկվայի փորձագետների գնահատականները և շարունակել,–բայց դա փոքր մխիթարություն է։

Հարցին, թե ի՞նչ տվյալներ կան մեկնողների մասին, ժողովրդագիրը պատասխանել է, թե ինքը կարող է բերել միգրացիոն վարչության տվյալները, որով խոսքը առայժմ մոտ 600 ընտանիքի մասին է։

«Ես վստահ չեմ, որ այդ գնացածները մի տարի հետո քոռ ու փոշման, էլ ավելի վատ վիճակով, հետ չեն վերադառնա»,–հավելել է Ռ. Եգանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը