Աշխարհ

10.03.2022 19:45


Մոսկվայում մայրը նորածնին դրել է պայուսակի մեջ ու այն դեն նետել

Մոսկվայում մայրը նորածնին դրել է պայուսակի մեջ ու այն դեն նետել

Մոսկվայի հարավ-արևելքում նորածին որդուն պայուսակը դրած և այն դեն նետած կնոջը բերման են ենթարկել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 106-րդ հոդվածի հատկանիշներով («Նորածին երեխայի մոր կողմից սպանության փորձ»):

Հայտնի է, որ մարտի 9-ին Մոսկվայի Պերերվա փողոցի բնակելի շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում պայուսակի մեջ տղա երեխա է հայտնաբերվել։

Նորածնին տեղավորել են քաղաքի մանկական հիվանդանոցներից մեկում, որտեղ նա հետազոտվում է և ստանում անհրաժեշտ օգնություն։

«Նախնական տեղեկություններով՝ կինը մեծացնում է ևս մեկ երեխա՝ 14-ամյա որդի: Նա մշտական բնակության վայր չունի Մոսկվայում, կնոջ ամուսինը մահացել է մեկ ամիս առաջ»,-հայտնել են դատախազությունից։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը