Աշխարհ

10.03.2022 12:43


Ուկրաինայում ԱՄՆ-ի բիոլաբորատորիաներում չղջիկների վրա՝ կորոնավիրուսի հետ կապված փորձեր են արվել

Ուկրաինայում ԱՄՆ-ի բիոլաբորատորիաներում չղջիկների վրա՝ կորոնավիրուսի հետ կապված փորձեր են արվել

Ուկրաինայում ԱՄՆ-ի կողմից ստեղծված և ֆինանսավորվող բիոլաբորատորիաներում չղջիկների վրա՝ կորոնավիրուսի հետ կապված փորձեր են ընթացել, լրագրողներին հայտնել է է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է РИА Новости-ն:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պենտագոնի կողմից Ուկրաինայում ֆինանսավորվող այս և այլ կենսաբանական հետազոտությունների նպատակն մահաբեր պաթոգենների գաղտնի տարածման մեխանիզմ ստեղծելն էր:

Մոտ ժամանակներս ռուսական պաշտպանական գերատեսչությունը մտադիր է հրապարակել ուկրաինացի աշխատակիցներից ստացված բիոլաբորատորիաների փաստաթղթերի հերթական փաթեթը և ներկայացնել դրանց փորձաքննության արդյունքները:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը