Ադրբեջանն օդանավակայանից արտաքսել է «Տորպեդո» թիմի՝ Գյանջա մեկնած ազգությամբ հայ ֆուտբոլիստներին։ Նրանք Ռուսաստանի քաղաքացի են։ «Salamnews»ի փոխանցմամբ՝ ադրբեջանական «Կյապյազ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Մեհման Ալլահվերդիևը մեկնել էր Ռուսաստանի Արմավիր քաղաք և պայմանավորվածություն էր ձեռք բերել մի քանի նոր ֆուտբոլիստների հետ։ Նրանց թվում են եղել նաև ՌԴ քաղաքացիներ, սակայն ազգությամբ հայ այդ ֆուտբոլիստները: Ալլահվերդիևը տեղյակ չի եղել նրանց հայկական ծագման մասին։ Իսկ երբ Գյանջայի օդանավակայանում պարզվել է, որ ֆուտբոլիստները հայեր են, նրանց արտաքսել են Ադրբեջանից։
Ադրբեջանից արտաքսել են հայ ֆուտբոլիստներին