Կարծիք

10.03.2022 12:12


Նիստին ոչ մի բառ Խրամորթում մոտ մի շաբաթ անընդհատ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ոչ մի ցավակցական խոսք

Նիստին ոչ մի բառ Խրամորթում մոտ մի շաբաթ անընդհատ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ոչ մի ցավակցական խոսք

Կառավարության հերթական նիստը ոտի վրա շըփ-թըփ արեցին, գնաց։ Ուրեմն նիստի սկզբին ձևական անդրադարձ արեց Արցախում գազի խնդրին, նշեց, որ ստեղծված իրավիճակին գնահատական չի տալիս, ուղղակի փաստն է արձանագրում։ Մի հատ ուշադիր․ ուրեմն Արցախում երրորդ օրն է գազ չկա, էս եղանակին մարդիկ գազի խնդիր ունեն, իսկ սա թեմայի հետ կապված վախում ա մի բառ խոսա։ Անցնենք առաջ։

Նիստին ոչ մի բառ Խրամորթում մոտ մի շաբաթ անընդհատ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ոչ մի ցավակցական խոսք մահացած ու վիրավորված անձնանց մասին։ Ոչ մի դատապարտող ու հակադարձող բառ, վանկ Երասխում տեղի ունեցած կրակոցների ու վիրավորի մասին։ Այսինքն ինչ խոսա, սա խաղաղության ա պատրաստում մարդկանց, հո ապուշ չի մի հատ էլ գնահատական տա, որ մարդիկ նորից գրգռվեն, ջղայնանան ու քֆրտեն։

Այս սենց՝ դավին անտեղյակ, ցավին անտարբեր, մարդկանց դոզա տալով Ներոնը գնում ա առաջ։

Հա, մոռցա ասեմ՝ նիստի օրակարգում ընդգծված 33 հարցից զեկուցվող էին 2-ը։ Նիստը տևեց 21 րոպե։

Արմեն Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը