Աշխարհ

10.03.2022 11:52


Ռուսաստանը լքում է Եվրոպայի խորհուրդը. «Թող վայելեն միմյանց հետ շփումը». Լավրով

Ռուսաստանը լքում է Եվրոպայի խորհուրդը. «Թող վայելեն միմյանց հետ շփումը». Լավրով

Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի պատրաստվում մասնակցել Եվրոպայի խորհրդին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել կոլեկտիվ Արևմուտքի կողմից իրականացվող այս խարխլող գործողություններին: Ռուսաստանը չի մասնակցի նատօականների և նրանց հնազանդորեն հետևող ԵՄ-ի կողմից եվրոպական հնագույն կազմակերպությունն արևմտյան գերազանցության մասին կախարդանքների համար հարթակի վերածմանը: Թող վայելեն միմյանց հետ շփումը՝ առանց Ռուսաստանի»,-նշել են նախարարությունից։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը