Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ համեմատելով նախորդ տարիներին մեկնողների և ժամանողների տարբերությունը՝ արտահոսքի աճ է նկատվում։
–2008–ին այն կազմել է 22–23 000 մարդ, 2009–ին՝ 25 000, իսկ 2010–ին մոտ 30 000 մարդ ավելի շատ է մեկնել, քան ժամանել,–ասել է նա։
Անդրադառնալով այս տարվա տվյալներին՝ բանախոսը նշել է, որ դրանց հիման վրա եզրակացություններ չի կարելի անել, քանի որ մեկնողների մեջ են նաև սեզոնային՝ արտագնա աշխատանքի գնացողները, որոնք տարեվերջին վերադառնում են։
Բերելով 2007–ին միջազգային կառույցների կողմից իրականացված ընտրանքային հետազոտության տվյալները՝ նա ասել է, որ 2002–07թթ. ընթացքում Հայաստանից մեկնել և չեն վերադարձել 205 000 մարդ։
Ժողովրդագիրը մտահոգություն է հայտնել, որ երկրից հիմնականում մեկնում են աշխատանքային վերարտադրողական տարիքի տղամարդիկ՝ 20–50 տարեկան, ինչը շատ մտահոգիչ է։
Ժողովրդագիր. «Արտգաղթի աճի միտում է նկատվում»

7or.am