Աշխարհ

10.03.2022 10:34


Հրվ. Կորեայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

Հրվ. Կորեայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

Կորեայի Հանրապետության առաջատար ընդդիմադիր «Քաղաքացիական ուժեր» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Յուն Սոկ Յոլը հաղթել է նախագահական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Հարավային Կորեայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով։

Յուն Սոկ Յոլը ստացել է ընտրողների ձայների 48,56%-ը, մինչդեռ նրա հիմնական մրցակցի՝ «Տոբուրո» դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Լի Չժե Մյոնի օգտին քվեարկել է ընտրողների 47,83 %-ը։ Սիմ Սան Չժոնը ստացել է ընտրողների ձայների միայն 2,37%-ը։ Ընտրություններին մասնակցել է ավելի քան 34 միլիոն մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների (44,19 մլն) 77,1 %-ը։

Հարավային Կորեայում նախագահական ընտրություններն անցկացվել են չորեքշաբթի՝ մարտի 9-ին։ Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 06։00-ին։ Քվեարկությունն ընթացել է մինչև 18։00-ն, որից հետո իշխանությունները հատուկ ժամանակ են հատկացրել (մինչև 19։30) կորոնավիրուսով վարակված և կարանտինի մեջ գտնվող ընտրողներին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը