Լրահոս

25.07.2011 13:53


Մահացել է վերելակում

Հուլիսի 23-ին` ժամը 18.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 62ա շենքի վերելակը խափանվել է,կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 3-րդ հերթապահ խումբը:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը շենքի 2-րդ և 3-րդ հարկերի միջնամասից տեղի ուժերով դուրս է բերվել վերելակը սպասարկող աշխատակից 1963թ. ծնված Գեղամ Գեղամյանի դին և հանձնվել “1-03” ծառայության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը