Աշխարհ

09.03.2022 21:53


Կիևը դիմել է Գերմանիայի կանցլերին՝ Զելենսկի-Պուտին հանդիպման կազմակերպման համար

Կիևը դիմել է Գերմանիայի կանցլերին՝ Զելենսկի-Պուտին հանդիպման կազմակերպման համար

Կիևը դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ կազմակերպելու համար Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին գերմանական հեռուստահաղորդման ընթացքում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան:

«Միակ լուրջ բանակցությունները, որ կարող են վարվել ռուսների հետ, հնարավոր կլինի նախագահների մակարդակով: Մեր նախագահը պատրաստ է դրան: Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ նման հանդիպում կազմակերպելու համար: Մենք խոսում ենք Գերմանիայի կանցլերի հետ՝ նման հանդիպում կազմակերպելու համար»,-ասել է նա:

Նա հավելել է, որ հանդիպումը հնարավոր է միայն «ռուսական զորքերի դուրսբերումից և հրադադարից հետո»։

«Սրանք առաջին պայմաններն են, որոնք պետք է կատարվեն: Հակառակ դեպքում... հնարավոր է քննարկել, թե ինչպիսին կարող է լինել Ուկրաինայի հնարավոր չեզոք կարգավիճակը, բայց նման բանակցությունները և հնարավոր համաձայնությունը կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների ավարտից հետո»,-ասել է Ժովկվան:

Ռուսաստանն ու Ուկրաինան նախկինում անցկացրել են բանակցությունների երեք փուլ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը