Կարծիք

09.03.2022 14:39


Արդյոք իշխանությունները տեղյա՞կ են, թե ի՞նչ հետազոտություններ են արվում և ի՞նչ են հետապնդում այդ հետազոտությունները

Արդյոք իշխանությունները տեղյա՞կ են, թե ի՞նչ հետազոտություններ են արվում և ի՞նչ են հետապնդում այդ հետազոտությունները

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հաստատեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինայում հետազոտություններ է անցկացնում կենսաբանական զենքի ստեղծման վերաբերյալ: ԱՄՆ-ում մտահոգված են, որ այս փորձերի արդյունքները կարող են հայտնվել ռուս զինվորականների ձեռքում:

«Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ։ Եվ հիմա մենք շատ մտահոգված ենք, որ ռուսական զինված ուժերը կարող են փորձել վերահսկողություն հաստատել իրենց վրա։ Ուստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, որպեսզի հետազոտական ​​նյութերը չհայտնվեն ռուսների ձեռքը, եթե նրանք մոտենան այդ օբյեկտներին»։ Նուլանդ

Լվովում կենսալաբորատորիաներն աշխատել են ժանտախտի, սիբիրախտի և բրուցելյոզի հարուցիչներով, Խարկովում և Պոլտավայում՝ դիֆթերիայի, սալմոնելոզի և դիզենտերիայով հարուցիչներով, այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը։

Ուզում եմ մեր հանրությանը հիշեցնել, որ Հայաստանում նույնպես առկա են այդպիսի 12 կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ստեղծվել են ԱՄՆ բանակի միջոցներով: Դրանցից երեքը գտնվում են Երևանում, կան նաև Իջևանում, Գյումրիում, Մարտունիում, Սիսիանում, Արտաշատում և Վանաձորում։

Ժողովուրդ, արդյոք մենք պաշտպանվա՞ծ ենք այդ կենսաբանական հետազոտություններց, արդյոք այսօրվա իշխանությունները տեղյակ են, թե ի՞նչ հետազոտություններ են արվում և ի՞նչ են հետապնդում այդ հետազոտությունները: Եվ ի վերջո ժողովուրդ, դուք վստա՞հ եք, որ այդ հետզոտությունների արդյունքները չեն կիրառվի մեզ բնաջնջելու համար. Անկեղծ ասեմ, ես վստահ չեմ...:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը