Լրահոս

25.07.2011 13:42


ԼՂՀ ԱԳՆ-ում բացվել է լուսանկարային վահանակ

ԼՂՀ ԱԳՆ-ում բացվել է լուսանկարային վահանակ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձի առթիվ պետհանձնաժողովի կողմիցհաստատված միջոցառումների շրջանակներում ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության շենքում բացվել է լուսանկարայինվահանակ` նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման արդի փուլին:

Վահանակին ներկայացված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ պետականության խորհրդանիշները, քարտեզը, համառոտ տեղեկատվություն ԼՂՀ վերաբերյալ, լուսանկարային նյութեր, որոնք պատմում են ղարաբաղյան շարժման, ի պատասխան արցախցիների խաղաղ պահանջների` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, երկրամասի բնության և տեսարժան վայրերի, հետպատերազմյան կյանքի և վերաշինության գործընթացի, կյանքի տարբեր ոլորտներում ղարաբաղյան ժողովրդի ձեռքբերումների մասին և այլն:

Զբոսաշրջիկների համար նախատեսված հաոուկ անկյունում զետեղված են տեղեկատվություն` հանրապետության տարածք մուտքի և ելքի կարգի, հյուրանոցների  մասին, ինչպես նաև այլ օգտակար տեղեկություններ:

Վահանակի բացումը հարմարեցված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 18-ամյակին:

Այս խորագրի վերջին նյութերը