«Բիզնեսներն արտագաղթում են. ո՞ւմ համար ենք տեղ բացում շուկայում, ովքե՞ր են գալու». Հռիփսիմե Ստամբուլյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն առհասարակ չի սիրում խիզախ, ազնիվ նկրտումներով մարդկանց՝ լինի կին թե տղամարդ:
«Մի քանի օր առաջ ականատես եղանք նման պահվածքի. Կին պատգամավորի հարցին պատասխան էր հոգեպես ոչ ադեկվատ մի մարդու կողմից, բայց մյուս կողմից՝ պատասխան էր ՀՀ քաղաքացուն: Դրանով ինքը պատասխանեց մեր այն քաղաքացիներին, ում հուզում է այդ խնդիրը, ովքեր ապրիլի 1-ից ունենալու են գազի թանկացման խնդիր, Աստված չանի՝ հացահատիկի խնդիր, սրանք խնդիրներ են, որոնք իմ կողմից բարձրացվել են: Իմ մտահոգությունն այն է, որ ոչ թե մենք պետք է քայլեր ձեռնարկենք, երբ որ արդեն խնդրի առաջ կանգնենք, ինչը որ անում է այս իշխանությունը, այլ իմ հարցն այն էր, թե արդյոք կա՞ն հստակ մեխանիզմներ, թե՞ ոչ»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հիշեցնենք, որ օրերս խորհրդարանում Հռիփսիմե Ստամբուլյանի հարցից Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կորցրեց հավասարակշռությունը, վիրավորական արտահայտություններ հնչեցրեց ընդդիմության հասցեին, հետո մատ թափ տվեց ու ասաց, որ պետք լինի՝ այլ բան էլ թափ կտա:
«Մենք հստակ ունենք պատկեր, որ այս իշխանությունները չեն ուզում առարկայական պատասխանել այն բոլոր հարցերին, որոնք հետաքրքրում են ժողովրդին: Իրենք իշխանության են եկել նախկինների թեզով և ամեն կերպ փորձում են նախկինների թեզով պահել իրենց իշխանությունը»,-ընդգծեց Ստամբուլյանը:
Պատգամավորի խոսքով՝ հացահատիկի մոտ 25-30 տոկոսը Հայաստանը ստանում էր Արցախից, այդ բոլոր արտերը հիմա թշնամու տիրապետության տակ են. «Պատերազմից հետո մենք հացահատիկի 99 տոկոսը ստանում ենք ՌԴ-ից, և այս պարագայում, երբ օրեցօր ավելանում են սանկցիաները մեր համար առաջին դաշնակից երկրի նկատմամբ, որտեղից մենք ստանում ենք հացահատիկ, բնականաբար, հնարավոր է, որ հայտնվենք խնդրի առաջ: Իմ հարցը հենց դրան էր ուղղված, և իրենք խուսափում են դրան պատասխանել»:
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ քաղաքացիներն իրենց բողոքը գործող իշխանությունների հանդեպ արտահայտում են արտագաղթելով. «Արտագաղթում են իրենց ընտրողները, չունևոր մարդիկ՝ հույս ունենալով, որ աշխատանք կգտնեն արտերկրում, արտագաղթում են նաև բիզնեսները: Ես բավականին շատ բիզնեսներ գիտեմ, ովքեր հույսեր չկապելով, անորոշության մեջ լինելով՝ վախենում են ներդրումներ ավելացնել, նոր ուղղություններ անել, և փորձում են այլ բիզնեսներ ստեղծել՝ օտար երկրներում, ինչը շատ ցավալի փաստ է: Մենք ունենք ազգային կապիտալի արտահոսք, որը դուրս է գալիս, և չգիտեմ՝ ո՞ւմ համար ենք տեղ բացում շուկայում, ովքե՞ր են գալու»:
Ստամբուլյանը նշեց, որ փողոցային պայքարը կհասունանա այն դեպքում, երբ քաղաքացիներն իրենք գան այդ համոզմունքին, երբ զգան, որ դրա կարիքը կա.
«Այս պայքարը միայն ընդդիմության 35 հոգու պայքարը չէ: 35 հոգին ԱԺ-ում ոչինչ չեն կարողանալու փրկել, եթե ՀՀ քաղաքացին ինքը չգիտակցի, թե մենք ուր ենք գնում, և ինչ է ուզում ինքը: Այսինքն՝ սա բոլորիս, յուրաքանչյուր անհատի պայքարն է»:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին չմասնակցելու կոչերին, նա նշեց, որ իր համար էլ ավելի հաճելի կլիներ, եթե ստիպված չլիներ նույն դահլիճում գտնվել Նիկոլ Փաշինյանի հետ.
«Տհաճ զգացողություն է, երբ մի դահլիճում այդ մարդու հետ ստիպված ես նույն օդը շնչել: Միայն այդքանը բավական է, որ քո առօրյան խախտվի: Բայց չմասնակցել հարցուպատասխանին, ցույց չտալ մեր հանրությանը, թե ով են այս մարդիկ, մեղմ ասած, կստացվի, որ այս փուլում փախչում ենք պատասխանատվությունից: Մեր պայքարն այսօր ԱԺ-ում է, և ընդդիմությունը պարտավոր է այդ հարցերը բարձրացնել»:
Հռիփսիմե Ստամբուլյանը հավելեց, որ ԱԺ է գնացել գործող իշխանություններին հեռացնելու առաքելությամբ. «Իմ ամենակարևոր միսիան ԱԺ-ում դա է՝ մեկ օր շուտ այս իշխանությունները պետք է հեռանան, և դա մեր քաղաքացիները պետք է գիտակցեն և ուզեն: Միայն իմ ուզելով, իմ ու իմ գործընկերների ցանկությամբ դա չի իրականանալու»: