Լրահոս

25.07.2011 13:10


Թունավորվել են հարսանիքի ժամանակ

Հուլիսի 24-ին, ժամը 05.15-ին, ոստիկանության Գյումրիի բաժնում  ինֆեկցիոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 57-ամյա Սուսաննա Տ.-ն, 21-ամյա Արկադի Մ.-ն և 20-ամյա Լյուբա Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նրանք  հայտնել են, որ հուլիսի 23-ին Գյումրիի ռեստորանային համալիրներից մեկում տեղի ունեցած հարսանյաց հանդեսի ժամանակ կերել են տարբեր կերակրատեսակներ, ինչից էլ թունավորվել են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը