Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել Ուկրաինա մեկնելուց առաջ կտակ գրել և ԴՆԹ նմուշներ հանձնել
ԱՄՆ Պետդեպարտամենտն ամերիկացիներին, որոնք պատրաստվում են մեկնել Ուկրաինա, չնայած այդ երկիր չայցելելու հորդորին, խորհուրդ են տվել նախքան մեկնելը ԴՆԹ-ի նմուշներ հանձնել, կտակ գրել և հարազատների հետ քննարկել երեխայի/ երեխաների հնարավոր խնամակալության խնդիրները:
«Մի՛ մեկնեք Ուկրաինա զինված հակամարտության և կորոնավիրուսի պատճառով: ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան, եթե դա անվտանգ է՝ օգտագործելով որևէ առևտրային կամ այլ մասնավոր ցամաքային փոխադրամիջոց»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ նրանք, ովքեր ցանկանում են մեկնել Ուկրաինա, չնայած դրանից զերծ մնալու հորդորին, պետք է ձեռնարկեն մի շարք քայլեր, այդ թվում՝ ԴՆԹ-ի նմուշներ հանձնեն, կտակ թողնեն, հարազատների հետ քննարկել երեխայի խնամակալության, ընտանի կենդանիների խնամքի, գույքի և ակտիվների կառավարման հարցերը, հարազատներին հանձնեն կարևոր փաստաթղթեր և անձնական տվյալներ։
Բացի այդ, Ուկրաինա մեկնող ամերիկացիներին խորհուրդ է տրվում մշակել անվտանգության սեփական պլանը կամ խորհրդակցել համապատասխան կազմակերպության հետ։

Աղբյուրը՝ tert.am