Աշխարհ

08.03.2022 20:54


ՆԱՏՕ-ն պետք է երաշխավորի, որ Ուկրաինայի կոնֆլիկտը դուրս չի գա երկրի սահմաններից. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պետք է երաշխավորի, որ Ուկրաինայի կոնֆլիկտը դուրս չի գա երկրի սահմաններից. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պետք է երաշխավորի, որ Ուկրաինայի հակամարտությունը դուրս չի գա այդ երկրի սահմաններից, «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Ստոլտենբերգն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է պաշտպանել իր տարածքի ամեն մի թիզ հողը:

«ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ տեղի չունենա հակամարտության հետագա էսկալացիա և դրա տարածում Ուկրաինայի սահմաններից դուրս: Դա էլ ավելի վտանգավոր է, կործանարար և մահաբեր: Իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Եվ ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր ներկայությունը Դաշինքի արևելքում, որպեսզի երաշխավորի, որ հնարավոր չեն վրիպումներ Մոսկվայի հաշվարկներում: Մենք ունենք մարտական պատրաստականության բարձր վիճակում գտնվող 130 ինքնաթիռ, ավելի քան 200 ռազմանավով հեռավոր Հյուսիսից մինչև Միջերկրական ծով, ինչպես նաև հազարավոր հավելյալ զինծառայողներ՝ տեղակայված տարածաշրջանում»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Այս խորագրի վերջին նյութերը