Կարծիք

08.03.2022 18:01


Կաղամբի գինը հասավ 1 կիլոգրամը 1200 դրամի․․․

Կաղամբի գինը հասավ 1 կիլոգրամը 1200 դրամի․․․

Կաղամբի գինը հասավ 1 կիլոգրամը 1200 դրամի, համարյա 2$ դոլարի արժեքին: Լավ տեղական արտադրության կաղամբը ինչու՞ պետք է արժենա 2$ դոլար (1200 դրամ) կիլոգրամը, իսկ Աֆրիկայից կամ Հարավային Ամերիկայից Հայաստան բերված բանանը 1.5$ դոլար (750 դրամ): Մեր ժողովուրդը ինչքա՞ն կարող է ձգել իր առօրյա ծախսերի գոտին, մինչև ո՞ւր:

Ասեմ ավելին, Ռոս-Ուկրաինական իրադարձություններից ելնելով առջևում սպասվում է էլ ավելի ծանր օրեր, խնդիր է լինելու հացահատիկի, բուսական յուղի (ձեթ), բրինձի, ձավարի, հնդկաձավարի, կրուպեղենի և այլնի ներկրման հետ, ինչից բխելու է գների կտրուկ բարձրացման:

Ժողովուրդը խեղդվում է սրընթաց գնաճից, և ցավը նրանում է, որ մեր իշխանության համար պարենային անվտանգությունը կարևոր չէ, և ոչինչ չի ձեռնարկում:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը