Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է ավելին անել Ուկրաինայի համար Ռուսաստանի հետ պատերազմում։ Այս մասին նա ասել է ABC News-ին տված հարցազրույցում։
«Ես վստահ եմ, որ նա կարող է, և ես կցանկանայի հավատալ դրան: Նա ունակ է դրան»,-ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը կրկին ընդգծել է երկրի օդային տարածքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ինչի վերաբերյալ կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին, սակայն ապարդյուն։
«Մենք չենք կարող թույլ տալ Ռուսաստանին այսպես վարվել: Նրանք ռմբակոծում են մեզ, կրակում են մեզ վրա, ուղարկում են հրթիռներ, ուղղաթիռներ, կործանիչներ, շատ բաներ»,-ասել է Զելենսկին։
Նա նաև զգուշացրել է արևմտյան երկրներին, որ պատերազմն Ուկրաինայում չի դադարի։ Ազատության վրա հարձակումը կարող է ազդել մնացած աշխարհի վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Աղբյուրը՝ tert.am