Տնտեսական

25.07.2011 12:39


«Լուսակերտը» վաճառվեց. Խաչիկ Մանուկյանը գործարքից գոհ է

«Լուսակերտը» վաճառվեց. Խաչիկ Մանուկյանը գործարքից գոհ է

«Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան» վաճառվել է։ Այս մասին «7օր»–ին ասել է «Լուսակերտի» սեփականատեր, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը։ Գնորդի անունը, սակայն, նա հրաժարվել է ասել՝ պատճառաբանելով, որ շուտով այդ մասին հայտնի կռանա։

–Թե ինչքանով է վաճառվել, հաստատ չեմ ասի, իսկ թե ում՝ պետռեգիստրից ճշտեք,–նշել է Խ. Մանուկյանը։

Համաձայն որոշ լուրերի՝ «Լուսակերտը» գնել է «Գետամիջի թռչնաֆաբրիկայի» սեփականատեր, «Դվին կոնցեռնի» ղեկավար Ռաֆիկ Սարգսյանը։

Խաչիկ Մանուկյանը մեր կայքին ասել է, որ գործարքից գոհ է. եթե գոհ չլիներ, չէր վաճառի։

Ի դեպ, ամիսներ առաջ, երբ դեռ «Լուսակերտը» վաճառելու ուղղությամբ բանակցություններ էին ընթանում, Խ. Մանուկյանը մեր կայքին ասել էր՝ եթե լավ գին են տալիս, ինչո՞ւ չվաճառես. չկա՛ չվաճառվող բան, ու կարևորել էր, որ գնորդը կարողանա շարունակել ճիշտ աշխատանքն ու իր սկսած գործն առաջ տանել։

–Կօգնենք, որ առաջ տանի, եթե չկարողացավ,–այսօր «7օր»–ին ասել է «Լուսակերտի» նախկին սեփականատերը։

Հիշեցնենք նաև, որ 2011թ. մարտի 30–ին ՏՄՊՊՀ–ն «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» ճանաչել էր գերիշխող դիրքը չարաշահող ընկերություն և տուգանել 100 մլն դրամով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը