Աշխարհ

08.03.2022 18:50


Ուկրաինայի սահմանին 9 մարդ է ձերբակալվել. նրանց մեջ ենթադրաբար Ռոտարուի որդին ու թոռն են

Ուկրաինայի սահմանին 9 մարդ է ձերբակալվել. նրանց մեջ ենթադրաբար Ռոտարուի որդին ու թոռն են
Ուկրաինայի իրավապահ մարմինները ձերբակալել են 9 հոգուց բաղկացած խումբ՝ երկիրը լքելու փորձի ժամանակ։
Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, խմբում եղել են երգչուհի Սոֆյա Ռոտարուի որդին և թոռը։ Նշվում է, որ Ռուսլան ու Անատոլի Եվդոկիմենկոներն այդ խմբի հետ ցանկացել են տեղափոխվել Մոլդովա՝ զորակոչից խուսափելու նպատակով. նրանց ձերբակալել են մարտի 7-ին:
Ուկրաինայում ներկայումս համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել, մինչև 60 տարեկան տղամարդկանց արգելված է երկրից հեռանալ:
Զորահավաքային զորակոչից խուսափելու համար, համաձայն Ուկրաինայի քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի, 2-5 տարի ազատազրկում է սպառնում: Իսկ Ուկրաինայի սահմաններն ապօրինի հատելու համար նախատեսված է մինչև 3 տարի ազատազրկում։ Նույն գործողությունները կրկին կատարելու կամ խմբում դրանք կատարելու դեպքում ՝ 3-5 տարի։
Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը