Քննարկումները նախագահ Պուտինի հետ բարդ են. մոտ ապագայում քաղաքական լուծում չի գտնվի. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կասկած է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մակրոնի խոսքով՝ մոտ ապագայում քաղաքական լուծում չի գտնվի, իսկ բանակցությունները չեն օգնի դուրս գալ ճգնաժամից։
«Քննարկումները նախագահ Պուտինի հետ բարդ են, քանի որ այսօր նա հրաժարվում է դադարեցնել կրակը։ Ռուսաստանն այսօր գտնվում է հետևյալ դիրքում՝ Ուկրաինայից շատ կոշտ պայմաններ պահանջել»,-ասել է նա։
Մակրոնը նաև հավելել է, որ բանակցություններն ընթանում են «ագրեսիայի շատ անարդար պայմաններում, այն պայմաններում, երբ Ֆրանսիան չի միջամտի»։
Նա նշել է, որ Ֆրանսիան, Գերմանիան, Եվրոպան «ամեն ինչ արեցին պատերազմից խուսափելու համար» և ընդգծել է, որ Եվրոպան նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, ինչին Մոսկվան կպատասխանի հակապատժամիջոցներով։

Աղբյուրը՝ tert.am