Աշխարհ

08.03.2022 10:43


Երևան-Մոսկվա չվերթը շտապ վայրէջք է կատարել խնձորից խեղդված աղջկա պատճառով

Երևան-Մոսկվա չվերթը շտապ վայրէջք է կատարել խնձորից խեղդված աղջկա պատճառով

Երևան-Մոսկվա չվերթը շտապ վայրէջք է կատարել խնձորից խեղդված աղջկա պատճառով։

Երևանից Մոսկվա թռիչքի ժամանակ 9 ամսական Անյայի ծնողները մի կտոր խնձոր են տվել, Անյան սկսել է խեղդվել։ Օդանավի հրամանատարը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Սամարայում։

Թռիչքուղու վրա ինքնաթիռին դիմավորել են բժիշկները. Անյան հոսպիտալացվել է Բժշկական համալսարանի հիվանդանոց։ Այնուհետև աղջկա ինքնազգացողությունը վատացել է, որոշվել է նրան տեղափոխել Սերեդավինի անվան շրջանային հիվանդանոց։ Բարեբախտաբար, այնտեղ նրանց հաջողվեց փրկել աղջկան. այժմ Անյան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը