Աշխարհ

07.03.2022 19:34


Ջոնսոնն ասել է, որ Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթի և գազի մատակարարումներից

Ջոնսոնն ասել է, որ Արևմուտքը չի կարող մեկ օրում հրաժարվել ռուսական նավթի և գազի մատակարարումներից

Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումից հրաժարվելը չի կարող տեղի ունենալ մեկ օրում, սակայն Արևմուտքի երկրները պետք է համակարգված կերպով շարժվեն այդ ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին մարտի 7-ին Լոնդոնում կայացած ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

«Չի կարելի մեկ գիշերվա ընթացքում նավթն ու գազը թողնել, նույնիսկ եթե դրանք գալիս են Ռուսաստանից: Դա, իհարկե, աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են անել: Միացյալ Թագավորությունը և այլ երկրներ կարող են արագ շարժվել, բայց տարբեր երկրներ տարբեր կերպ են կախված մատակարարումներից: Միևնույն ժամանակ, մենք պետք է ձգտենք շարժվել միասին և մտածել նույն ուղղությամբ»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Ջոնսոնը նաև նշել է, որ ռուսական ածխաջրածինների մերժումը կարող է զուգակցվել ընդհանրապես ածխաջրածինների մերժման հետ՝ որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի մաս։

Այս խորագրի վերջին նյութերը