Աշխարհ

07.03.2022 12:05


Մոսկվայի և Բեռլինի միջև հարաբերություններից Է կախված Եվրոպայի խաղաղությունը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայի և Բեռլինի միջև հարաբերություններից Է կախված Եվրոպայի խաղաղությունը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան հույս ունի, որ Բեռլինը կհասկանա «կամուրջներն այրելու» անհեռանկարայնությունը, երկու երկրների հարաբերություններից կախված կլինի մայրցամաքի խաղաղությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի երրորդ Եվրոպական դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը:

«Հուսանք, որ վերջին հաշվով առողջ բանականությունը կհաղթի և Բեռլինը կհասկանա «կամուրջներն այրելու» անհեռանկարայնությունը. չԷ որ «վաղը չԷ մյուս օրն» անպայմանորեն կգա»,-ասել Է Տյապկինը: Նրա խոսքով՝ «ներկայիս տարաձայնությունների ողջ սրությամբ հանդերձ Ռուսաստանը և Գերմանիան հարևաններ կմնան Եվրոպայում, որոնց միջև հարաբերություններից կախված կլինի Եվրոպայի խաղաղությունն ու բարգավաճումը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը