Քաղաքական

07.03.2022 10:50

Փաշինյան-2․ Ուկրաինայի նախագահը հանձնվող քաղաքներին հերոսի կոչում է շնորհում

Փաշինյան-2․ Ուկրաինայի նախագահը հանձնվող քաղաքներին հերոսի կոչում է շնորհում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հերոս քաղաքների կոչում է շնորհել ուկրաինական վեց քաղաքների։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Դրանք են Խարկովը, Չեռնիգովը, Մարիուպոլը, Խերսոնը, Գոստոմելը, Վոլնովախան։

Ուշագրավ է, որ Զելինսկին նման կոչումներ շնորհում է ոչ թե քաղաքների, որոնք դիմադրում են ռուսական զորքին ու մնում անառիկ, այլ հանձնվում են։ Մարիուպոլի իշխանությունները, օրինակ, հենց մարտի 6-ին տարհանեցին քաղաքացիներին։

Շատերն են պատերազմական իրավիճակում նմանություններ տեսնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու և Նիկոլ Փաշինյանի միջև։ Սա էլ նմանություններից մեկն է․ նա էլ կոչումներ, մեդալներ, այդ թվում՝ գեներալական կոչումներ էր տալիս չնայած ամեն օր հայկական զորքը նահանջում էր։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։