Լուսնի վրա ընկած անհայտ հրթիռի աստիճանը նոր խառնարան է առաջացրել
Լուսնի վրա ընկել է WE0913A կոդային անունը կրող օբյեկտ, որը բացահայտվել էր դեռևս 2015թ.։ Տեղեկացվել էր, որ օբյեկտը Falcon 9 տիեզերանավի շարքից դուրս եկած աստիճանն է։ Ինչ-որ ժամանակ անց ենթադրություն է արվել, որ հրթիռի մի մասը կարող էր պատկանել չինական Չանյե-5Т1 առաքելությանը։ Հրթիռի և դրանից պոկված մասի թռիչքի հետագիծը Լուսնի ուղղությամբ համընկել է, բայց Չինաստանի իշխանությունները հերքել են այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ տիեզերական հրթիռի աստիճանը այրվել է մթնոլորտում, գրում է Planet Today-ը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ բախման մասին կարելի է դատել մի քանի շաբաթ հետո՝ այն գրանցելով տիեզերական աստղադիտարանների օգնությամբ։ Բայց արդեն այժմ աստղագետները հայտարարում են հրթիռի մի մասնիկի անկման մասին։ Վերլուծությունը դժվարացնում է այն փաստը, որ անկումը տեղի է ունեցել Երկրի բնական արբանյակի հակառակ կողմում։
Որոշ տվյալներով՝ տիեզերանավի աստիճանը բախվել է Լուսնի մակերեսին՝ ավելի քան ութ հազար կիլոմետր ժամ արագությամբ՝ մեծ խառնարան առաջացնելով։ Տեղեկացվում է, որ անկումը գրանցելու հարցում կօգնի ՆԱՍԱ-ի ուղեծրային արբանյակը, որն այդ վայրում կհայտնվի արդեն մարտի երկրորդ կեսին։