Sony-ն ու Honda-ն կզբաղվեն էլեկտրամոբիլների համատեղ արտադրությամբ
Sony և Honda ճապոնական երկու խոշորագույն ապրանքանիշերը հայտարարել են էլեկտրամոբիլների արտադրությամբ և վաճառքով զբաղվող համատեղ ձեռնարկություն ստեղծելու ծրագրերի մասին, հաղորդում է CNN-ը:
Ընկերությունը կստեղծվի այս տարվա վերջում, իսկ մատակարարումները կմեկնարկեն 2025 թվականին:
Համաձայնագրի մանրամասները դեռևս քննարկվում են և ենթակա են հաստատման կարգավորիչ մարմինների կողմից, ասվում է երկու ընկերությունների համատեղ հայտարարության մեջ:
«Ակնկալվում է, որ նոր ընկերությունը կպլանավորի, կնախագծի, կծրագրավորի ու կվաճառի էլեկտրամոբիլները, սակայն չի տնօրինի և չի կառավարի արտադրական հզորությունները»,-հավելել են նրանք: Honda-ն կզբաղվի իր գործարաններից մեկում արտադրությամբ:
Իր հերթին Sony-ին պետք է ստեղծի հարթակ, որը կտրամադրի շարժունության ծառայություններ, ասվում է հաղորդագրության մեջ:
Այդ ճապոնական ապրանքանիշն առավել հայտնի է իր էլեկտրոնային գաջեթներով և ժամանցային պրոդուկտներով:
Սակայն վերջերս նա հայտարարել է ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտ մուտք գործելու մասին՝ ներկայացնելով ավտոմեքենայի իր առաջին նախատիպը երկու տարի առաջ CES տեխնոլոգիաների ցուցահանդեսի ժամանակ: 2020 թվականի դեկտեմբերին Sony-ն սկսել է թեստավորել Vision-S 01 ավտոմեքենան Եվրոպայում ընդհանուր նշանակության ճանապարհներին:

Աղբյուրը՝ news.am