Lincoln-ը մեկնարկել է շարժական ավտոսպա ծառայություն իր հաճախորդների համար
Ինչպես հաղորդում է Lincoln-ը, Get Spiffy ընկերության հետ համագործակցության շրջանակում ստեղծվել է ավտոմեքենաների հեռավար «խնամքի» ծրագիրը: Lincoln Way App բջջային հավելվածի օգնությամբ մեքենայի սեփականատերը կարող է ընտրել իրեն հարմար ժամանակն ու վայրը, ուր կժամանեն ծառայության աշխատակիցները:Նրանք կարող են լվալ ավտոմեքենան, վերցնել այն սպասարկման կենտրոնից կամ տանել լցակայան, գրում է Մոտորը:
Խոստացվել է, որ ապագայում հասանելի ծառայությունների շրջանակը կընդլայնվի, ինչպես նաեւ կմեծանա ծառայության գործունեության աշխարհագրությունը: Իսկ եթե Lincoln-ի սեփականատերը նաեւ Lincoln Access Rewards Visa-ի քարտապան է, ապա նրան հասանելի է ֆիրմային դռնապան-ծառայությունը:
Հաճախորդներին առաջարկվում է կուտակել միավորներ, որոնք կարելի է փոխանակել տարբեր «խոհարարական, մշակութային եւ կազդուրիչ տպավորություններով»:
Lincoln-ը մեկնարկել է շարժական ավտոսպա ծառայություն իր հաճախորդների համար
Ինչպես հաղորդում է Lincoln-ը, Get Spiffy ընկերության հետ համագործակցության շրջանակում ստեղծվել է ավտոմեքենաների հեռավար «խնամքի» ծրագիրը: Lincoln Way App բջջային հավելվածի օգնությամբ մեքենայի սեփականատերը կարող է ընտրել իրեն հարմար ժամանակն ու վայրը, ուր կժամանեն ծառայության աշխատակիցները: Նրանք կարող են լվալ ավտոմեքենան, վերցնել այն սպասարկման կենտրոնից կամ տանել լցակայան, գրում է Մոտորը:
Խոստացվել է, որ ապագայում հասանելի ծառայությունների շրջանակը կընդլայնվի, ինչպես նաեւ կմեծանա ծառայության գործունեության աշխարհագրությունը: Իսկ եթե Lincoln-ի սեփականատերը նաեւ Lincoln Access Rewards Visa-ի քարտապան է, ապա նրան հասանելի է ֆիրմային դռնապան-ծառայությունը:
Հաճախորդներին առաջարկվում է կուտակել միավորներ, որոնք կարելի է փոխանակել տարբեր «խոհարարական, մշակութային եւ կազդուրիչ տպավորություններով»:
Աղբյուրը՝ news.am