Աշխարհ

06.03.2022 22:31


Անկարան ու Բաքուն ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը Շուշիի հռչակագիրը կյանքի կոչելու համար. Չավուշօղլու

Անկարան ու Բաքուն ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը Շուշիի հռչակագիրը կյանքի կոչելու համար. Չավուշօղլու

Շաբաթ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին, հաղորդում է «Անադոլու» թուրքական տեղեկատվական գործակալությունը:

«Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է Թուրքիայի առաջնորդի եւ Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված Շուշիի հռճակագրի կարեւորությունը:

Նրա խոսքով՝ կողմերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը Շուշիի հռչակագրի դրույթներն իրագործելու համար»,-նշում են ԶԼՄ-ները:

«Երկու եղբայրական երկրների սերտ համագործակցությունը բխում է ոչ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից, այլ նաեւ իր ներդրումն է ունենում ամբողջ տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման հարցում»,-ասել է Չավուշօղլուն:

Թուրք նախարարը հավաստիացրել է, որ Անկարան կշարունակի փոխգործակցել Բաքվի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը