Ճապոնիայի արևելյան ափի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
«ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը, հայտնում է, որ լույս երկուշաբթի գիշեր Ճապոնիայի Հոնսյու կղզու արևելյան ափի մոտակայքում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել։
Երկրաբանների տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03։51–ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հոմսյու կղզու Սենդայ քաղաքից 79 կմ հարավ–արևելք և 94 կմ արևելք «Ֆուկուսիմա» վթարային ԱԷԿ–ից։ Օջախը 35,6 կմ խորություն ունի։
Տուժածների և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգի մասին նույնպես չի հաղորդվել։
Հիշեցնենք, որ որ Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ՝ 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 11–ին Միյագի ափամերձ շրջանում՝ Տոկիոյից 373 կմ հյուսիս–արևելք, որն առաջացրել էր ավելի քան 10 մ բարձրությամբ ցունամի։ Երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ–ում գրանցվել են մի շարք վթարներ հովացման համակարգի շարքից դուրս գալու պատճառով։