-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ներկայիս զարգացումները։
-Հայ-թուրքական ներկայիս գործընթացը, և առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն ընդգրկված է միջազգային հարաբերությունների օրակարգում՝ որպես տարածաշրջանային զարգացումների համար կարևորագույն հանգույց։ Ներկայիս փուլը ես բնութագրում եմ, որպես գերտերությունների և ազդեցության կենտրոնների շահերի կրկնակի լարում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մոտեցումները հայ-թուրքական, և առհասարակ տարածաշրջանային հանգուցալուծումների վերաբերյալ, թելադրված են տարբեր քաղաքական շահերով։ Լավատեսական գնահատականները հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում առնվազն տեղափոխվում են աշուն։ Եղած ժամանակահատվածը, ըստ իս, օգտագործվելու է գերտերությունների շահերի համադրման հերթական փորձի համար։
-2008թ.-ին նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված քննադատության առանցքային կետերից մեկը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման վերջինիս դիրքոշոշումն էր։ Թուրքական դրոշն օգտագործվում էր Տեր-Պետրոսյանի դեմ՝ որպես հակաքարոզ, նրան անվանում էին «Լևոն Էֆենդի» և այլն։։ Ինչը՞ փոխվեց այս ընթացքում, ինչո՞վ են ձեր մոտեցումները տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումից։
-2008թ.-ի նախագահական ընտրությունները ավարտվեցին ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այլ մեր թեկնածուի հաղթանակով։ Սերժ Սարգսյանն է երկրի նախագահը։ Եվ նա իրականացնում է քաղաքականություն, որը չարամիտ մեկնաբանությունների դեպքում, փորձ է արվում զուգահեռներ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների հետ։ Ես չեմ ուզում վերադառնալ նախագահական ընտրությունների բառապաշարին և տրամաբանությանը, բայց պետք է շեշտեմ հետևյալը. գործող նախագահի, գործող իշխանությունների դեպքում՝ հայ-թուրքական կամ որևէ այլ երկրի հետ հարաբերությունները չեն կառուցվում ազգային շահերի հաշվին, այլ ազգային շահերի համար են արվում։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը երրորդ նախագահ չի աշխատում ու չի աշխատելու, և չեմ ուզում մեկնաբանել այն երևակայական արտաքին քաղաքականությունը, որը կարող էր նա վարել, եթե դառնար ՀՀ նախագահ։
-Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ հայ-թուրքական հարաբերությունները դա իրենց խաղաքարտն էր և ՀՀԿ-ն այն «սեփականաշնորհել» է։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։
-Հայ-թուրքական հարաբերությունների կարևորությունը հազարամյակների պատմության խնդիր է։ Չեմ կարծում, որ դա 20-րդ կամ 21-րդ դարի նորընծա այս կամ այն տրամաչափի ընդդիմադիր գործիչների ինտելեկտուալ աշխատանքի ծնունդն է։ Դա պատմականորեն հասունացած տարածաշրջանային գլոբալ խնդիր է, որի սեփականության վկայական որևէ մեկը չունի։ Սա պատմության ընթացքում եղած իրողություն է և որևէ քաղաքական կադաստրավորման չի ենթարկվում։
-Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, մեզ տված հարցազրույցում, նշել է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացըՀայաստանիիշխանություններիկողմիցօգտագործվումէմեկնպատակով՝դարձնելդագործիքընդդիմությաննկատմամբբռնաճնշումներըապահովելուհամար և դա իմիտացիա է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Վերջին տարիների ընթացքում համոզվել եմ, որ շատ անշնորհակալ գործ է՝ մեկնաբանել կուրորեն ընդդիմադիր և տրամագծորեն հակառակ քաղաքական հայացքներ ունեցող որոշ գործիչների արտահայտությունները։ Ընդամենը պետք է ասեմ. կարծում եմ, որ իրենց մոտ քաղաքական բառապաշարի արդիականացման խնդիր կա։ Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղված քայլերը, որոնք կենսունակ են և որակվում են որպես իմիտացիա, ապա դա խոսում է սահմանափակ քաղաքական բառապաշարի և գաղափարաբանության մասին։
-Դուք նշեցիք, որ Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջնորդվում են բացառապես ազգային շահերով։ Նշանակում է արդյո՞ք դա, որ հայկական կողմը ոչ մի զիջումների չի գնա։
-Հայաստանի նախագահն ու իշխանությունները բազմիցս նշել են, որ կողմ են միայն առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը՝ առանց երրորդ կողմի ներգրավվածության։ Անվիճարկելի է Հայոց ցեղասպանության փաստն ու հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման համար չենք հրաժարվելու ցեղասպանության ճանաչման խնդրի հետապնդումից։
-Այդ դեպքում ինչու՞ է Սերժ Սարգսյանը կողմ արտահայտվել պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը։
-ՀՀ նախագահը բարձրաձայնել է առաջարկ, համաձայն որի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանները բացելուց հետո, կարելի է ստեղծել համատեղ մեծ հանձնաժողով, որտեղ մի ենթախումբ կարող է աշխատել նաև այս ուղղությամբ։ Այստեղ լուծվում է մեկ այլ խնդիր. Բացել արխիվները և անհերքելի փաստերով ապացուցել թուրք հասարակությանը ցեղասպանության եղելիությունը։
-Անդրադառնանք քաղաքապետի ընտրություններին։ Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ն այս փուլում այնքան էլ ակտիվ չէ։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։
-ՀՀԿ-ն ոչ միայն մասնակցում է ընտրություններին, այլ նաև որպես իշխանություն՝ կազմակերպչական աշխատանքների պատասխանատուն է։ Բնականաբար, մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, հնարավորինս զբաղվելու ենք ստանձնած պարտավորությունների իրագործմամբ։ Վերջ ի վերջո արդյունավետ աշխատանքը ևս յուրատիպ քարոզչություն է։
-Կարո՞ղ եք երեք հատկանիշ նշել, որոնցով ՀՀԿ թեկնածուն տարբերվում է իր մրցակիցներից։
-Մեր թեկնածուն ունի գերագույն հատկանիշ, որով փակվում են քաղաքական համակրանքի բոլոր հարցերը. նա Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարն է։ Մնացած դրական հատկանիշները կարելի շարունակել՝ դա վարչական աշխատանքի մեծ փորձն է, համայնքային ղեկավարման հմտություններն են, մենեջերություն և այլն։ Սակայն գերագույն քաղաքական բնութագրիչը նա է, որ Գագիկ Բեգլարյանը պատիվ ունի գլխավորել մի ցուցակ, որի անունը Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։
Արմեն Աշոտյան.
Հարցազրույց ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ներկայիս զարգացումները։
-Հայ-թուրքական ներկայիս գործընթացը, և առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն ընդգրկված է միջազգային հարաբերությունների օրակարգում՝ որպես տարածաշրջանային զարգացումների համար կարևորագույն հանգույց։ Ներկայիս փուլը ես բնութագրում եմ, որպես գերտերությունների և ազդեցության կենտրոնների շահերի կրկնակի լարում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի մոտեցումները հայ-թուրքական, և առհասարակ տարածաշրջանային հանգուցալուծումների վերաբերյալ, թելադրված են տարբեր քաղաքական շահերով։ Լավատեսական գնահատականները հայ-թուրքական սահմանի բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում առնվազն տեղափոխվում են աշուն։ Եղած ժամանակահատվածը, ըստ իս, օգտագործվելու է գերտերությունների շահերի համադրման հերթական փորձի համար։
-2008թ.-ին նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված քննադատության առանցքային կետերից մեկը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման վերջինիս դիրքոշոշումն էր։ Թուրքական դրոշն օգտագործվում էր Տեր-Պետրոսյանի դեմ՝ որպես հակաքարոզ, նրան անվանում էին «Լևոն Էֆենդի» և այլն։։ Ինչը՞ փոխվեց այս ընթացքում, ինչո՞վ են ձեր մոտեցումները տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումից։
-2008թ.-ի նախագահական ընտրությունները ավարտվեցին ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի՝ այլ մեր թեկնածուի հաղթանակով։ Սերժ Սարգսյանն է երկրի նախագահը։ Եվ նա իրականացնում է քաղաքականություն, որը չարամիտ մեկնաբանությունների դեպքում, փորձ է արվում զուգահեռներ անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների հետ։ Ես չեմ ուզում վերադառնալ նախագահական ընտրությունների բառապաշարին և տրամաբանությանը, բայց պետք է շեշտեմ հետևյալը. գործող նախագահի, գործող իշխանությունների դեպքում՝ հայ-թուրքական կամ որևէ այլ երկրի հետ հարաբերությունները չեն կառուցվում ազգային շահերի հաշվին, այլ ազգային շահերի համար են արվում։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը երրորդ նախագահ չի աշխատում ու չի աշխատելու, և չեմ ուզում մեկնաբանել այն երևակայական արտաքին քաղաքականությունը, որը կարող էր նա վարել, եթե դառնար ՀՀ նախագահ։
-Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ հայ-թուրքական հարաբերությունները դա իրենց խաղաքարտն էր և ՀՀԿ-ն այն «սեփականաշնորհել» է։ Ինչպե՞ս դա կմեկնաբանեք։
-Հայ-թուրքական հարաբերությունների կարևորությունը հազարամյակների պատմության խնդիր է։ Չեմ կարծում, որ դա 20-րդ կամ 21-րդ դարի նորընծա այս կամ այն տրամաչափի ընդդիմադիր գործիչների ինտելեկտուալ աշխատանքի ծնունդն է։ Դա պատմականորեն հասունացած տարածաշրջանային գլոբալ խնդիր է, որի սեփականության վկայական որևէ մեկը չունի։ Սա պատմության ընթացքում եղած իրողություն է և որևէ քաղաքական կադաստրավորման չի ենթարկվում։
-Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, մեզ տված հարցազրույցում, նշել է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Հայաստանի իշխանությունների կողմից օգտագործվում է մեկ նպատակով՝ դարձնել դա գործիք ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները ապահովելու համար և դա իմիտացիա է։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Վերջին տարիների ընթացքում համոզվել եմ, որ շատ անշնորհակալ գործ է՝ մեկնաբանել կուրորեն ընդդիմադիր և տրամագծորեն հակառակ քաղաքական հայացքներ ունեցող որոշ գործիչների արտահայտությունները։ Ընդամենը պետք է ասեմ. կարծում եմ, որ իրենց մոտ քաղաքական բառապաշարի արդիականացման խնդիր կա։ Եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղված քայլերը, որոնք կենսունակ են և որակվում են որպես իմիտացիա, ապա դա խոսում է սահմանափակ քաղաքական բառապաշարի և գաղափարաբանության մասին։
-Դուք նշեցիք, որ Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջնորդվում են բացառապես ազգային շահերով։ Նշանակում է արդյո՞ք դա, որ հայկական կողմը ոչ մի զիջումների չի գնա։
-Հայաստանի նախագահն ու իշխանությունները բազմիցս նշել են, որ կողմ են միայն առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը՝ առանց երրորդ կողմի ներգրավվածության։ Անվիճարկելի է Հայոց ցեղասպանության փաստն ու հայ-թուրքական հարաբերությունների ձևավորման համար չենք հրաժարվելու ցեղասպանության ճանաչման խնդրի հետապնդումից։
-Այդ դեպքում ինչու՞ է Սերժ Սարգսյանը կողմ արտահայտվել պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը։
-ՀՀ նախագահը բարձրաձայնել է առաջարկ, համաձայն որի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանները բացելուց հետո, կարելի է ստեղծել համատեղ մեծ հանձնաժողով, որտեղ մի ենթախումբ կարող է աշխատել նաև այս ուղղությամբ։ Այստեղ լուծվում է մեկ այլ խնդիր. Բացել արխիվները և անհերքելի փաստերով ապացուցել թուրք հասարակությանը ցեղասպանության եղելիությունը։
-Անդրադառնանք քաղաքապետի ընտրություններին։ Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ-ն այս փուլում այնքան էլ ակտիվ չէ։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։
-ՀՀԿ-ն ոչ միայն մասնակցում է ընտրություններին, այլ նաև որպես իշխանություն՝ կազմակերպչական աշխատանքների պատասխանատուն է։ Բնականաբար, մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, հնարավորինս զբաղվելու ենք ստանձնած պարտավորությունների իրագործմամբ։ Վերջ ի վերջո արդյունավետ աշխատանքը ևս յուրատիպ քարոզչություն է։
-Կարո՞ղ եք երեք հատկանիշ նշել, որոնցով ՀՀԿ թեկնածուն տարբերվում է իր մրցակիցներից։
-Մեր թեկնածուն ունի գերագույն հատկանիշ, որով փակվում են քաղաքական համակրանքի բոլոր հարցերը. նա Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարն է։ Մնացած դրական հատկանիշները կարելի շարունակել՝ դա վարչական աշխատանքի մեծ փորձն է, համայնքային ղեկավարման հմտություններն են, մենեջերություն և այլն։ Սակայն գերագույն քաղաքական բնութագրիչը նա է, որ Գագիկ Բեգլարյանը պատիվ ունի գլխավորել մի ցուցակ, որի անունը Հայաստանի Հանրապետական կուսակցություն է։
Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը