Հուլիսի 27-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կայցելի Ադրբեջան։ Այցի շրջանակներում նախատեսվում է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ադրբեջանական այլ պաշտոնյաների հետ։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանի հրատապ հարցերը, ինչպես նաև թուրք–ադրբեջանական հարաբերությունները։ Այցի ընթացքում նախատեսվում է նաև գազի փոխադրման վերաբերյալ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև պայմանագրի ստորագրում։
Հիշեցնենք, որ ընտրություններից հետո իր առաջին այցն Էրդողանն իրականացրեց Եգիպտոս։
Թուրքիայի վարչապետը հուլիսի 27–ին կայցելի Բաքու