Կարծիք

05.03.2022 14:56


Թուրքիան և Ադրբեջանը թուլացնում են մեզանում վտանգի զգացումը՝ դյուրացնելու համար ՀՀ ոչնչացումը

Թուրքիան և Ադրբեջանը թուլացնում են մեզանում վտանգի զգացումը՝ դյուրացնելու համար ՀՀ ոչնչացումը

Ի՞ՆՉՊԵՍ ԵՆ ԹՈւՐՔԵՐԸ ՀԱՄՈԶՈւՄ ՀԱՅ ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻՍՏՆԵՐԻՆ

  • «Ներկայում երկրում ճգնաժամ է ստեղծվել ինչպես համավարակով, այնպես էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, որն աննախադեպ գնաճի պատճառ է դարձել: Հիմա էլ ասում են՝ «մենք պատերազմով ենք անցել» … Եվ չնայած բազմաթիվ հակասություններին և անկախ խտրական վերաբերմունքից, որ մշտապես կիրարկվել է [տեղաբնիկ] ժողովուրդների հանդեպ … նրանց շրջանում մի այսպիսի գաղափար է ձևավորվել․ «Մենք ծագումով թալիշ ենք, լեզգի ենք և այլն, այսինքն՝ թյուրքական էթնիկական պատկանելություն չունենք, բայց մենք բոլորս պայքարում ենք ընդհանուր հայրենիքի համար»»։ © ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, թուրքագիտության բաժնի ադրբեջաներենի դասախոս, ադրբեջանագետ Mariam Մելքոնյան, «Պատերազմից հետո հակահայկական քարոզչության նվազում չենք նկատում», «Հայ զինվոր» ՀՀ ՊՆ հանդես, 02.03.2022 թ․ (http://www.hayzinvor.am/95235.html)
  • Ես միշտ ասել եմ, որ թուրքերի և ադրբեջանցիների հայատյացությունը բնութենական ապաբանական (irrational) հիմքից զատ՝ ունի առավել քան կիրառական և բանական (rational) հիմք։
  • Կոնկրետ ադրբեջանցիների դեպքում դա ընկած է պետականության իմաստավորման և նպատակավորման հիմքում։ Առաջիկա տասնամյակներում ևս, ըստ մասնագիտական հաշվարկների, Ադրբեջանի տնտեսությունը շարունակելու է վատանալ, ներազգային համերաշխությունն, ըստ այդմ, կարող է դրվել կասկածի տակ, ուստի արտաքին ծավալապաշտությունն ու ընդհանուր թշնամու կերպարին ոչնչացնելու ընդհանուր նպատակը շարունակելու են մնալ արդիական։
  • Սրան զուգահեռ ՀՀ կոլաբորացիոնիստական իշխանություններին թուրքերը բանակցությունների սեղանի շուրջ «կուտ են տալիս», որ թշնամանքի միակ պատճառը «7 շրջանն» էին և հայերիս մնացյալ «չարությունները», որոնք հիմա չկան, ուստի՝ заживём։ Այս թեմայով էլ խորհուրդ եմ տալիս լսել իմ վերջին «Ռազմահոսը» (https://www.youtube.com/watch?v=QG-_qdK54uE
  • Կարճ ասած՝ Թուրքիան և Ադրբեջանը թուլացնում են մեզանում վտանգի զգացումը (ինչպես 1914 թ․-ից առաջ)՝ դյուրացնելու համար Հայաստանի վերջնական ոչնչացումը։

Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը