Աշխարհ

05.03.2022 13:14


Դոնբասից և Ուկրաինայից շուրջ 174 հազար մարդ տեղափոխվել է Ռուսաստան. ՏԱՍՍ

Դոնբասից և Ուկրաինայից շուրջ 174 հազար մարդ տեղափոխվել է Ռուսաստան. ՏԱՍՍ

Դոնեցկի և Լուգանսկի շուրջ 156 հազար բնակիչ փետրվարի 18-ից մինչ օրս տարհանվել է Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անանուն աղբյուրը ուժային կառույցներից:

«Մարտի 5-ի առավոտվա դրությամբ՝ Ռուսաստանի Դաշնության սահմանը հատել է գրեթե 174 հազար մարդ, որոնցից ավելի քան 45 հազարը՝ երեխաներ: Գրեթե 156 հազարը Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներն են, ում տարհանումն իրականացվել է փետրվարի 18-ից»,-հայտնել է լրատվական գործակալության զրուցակիցը:

Նա հստակեցրել է, որ վերջին օրերին ՌԴ, Ուկրաինայի և այլ երկրների շուրջ 18 հազար քաղաքացիներ են Ուկրաինայից տեղափոխվել Ռուսաստան:

Այս խորագրի վերջին նյութերը