Կարծիք

05.03.2022 11:06


Հայաստանում մարդիկ կան, որոնք լացում են պրոադրբեջանական քարոզչամիջոցի փակման համար

Հայաստանում մարդիկ կան, որոնք լացում են պրոադրբեջանական քարոզչամիջոցի փակման համար

Փաստորեն, Արևմուտքի համար ուկրաինացիների արյունն ավելի կարմիր է, քան հայերինը։ Հիմա իրենց քարոզչամիջոցները սրտաճմլիկ տեսարանն են տարածում Ուկրաինայից, բայց Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ ոչ միայն բերաններն էին ջուր առել, այլ դառել էին Բաքվի պաշտոնական խոսափողը։

Ռուսական արևմտամետ ընդդիմադիր «Դոժդ»-ը, որը Ռուսաստանի իշխանությունները փակեցին, դառել էր բացառապես Ալիևի անձնական օգտագործման ԶԼՄ-ն, բայց Ուկրաինայի թեմայով մի անտանելի վայնասուն են դրել։

Ու հիմա զարմանալի է, որ Հայաստանում մարդիկ կան, որոնք լացում են այդ պրոադրբեջանական քարոզչամիջոցի փակման համար։ Չնայած ինչու է զարմանալի, լավ էլ հասկանալի է։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը