Կարծիք

05.03.2022 10:57


Ճգնաժամի հանգուցալուծումը պետք է փնտրել խորհրդարանի պատերից դուրս՝ Հայաստանի ժողովրդի արդար զայրույթի գրագետ կազմակերպման և իշխանափոխության մեջ

Ճգնաժամի հանգուցալուծումը պետք է փնտրել խորհրդարանի պատերից դուրս՝ Հայաստանի ժողովրդի արդար զայրույթի գրագետ կազմակերպման և իշխանափոխության մեջ

Ավարտվեց Աժ-ի հերթական քառօրյան

Այս շաբաթ իշխանական մեծամասնությունն աչքի ընկավ ընդդիմադիրների ներկայացրած մի շարք կարևոր նախագծեր մերժելով։

Իրականում, խորհրդարանակն այս շաբաթը ևս մեկ ապացույցն էր պարզ ճշմարտության․ Հայաստանում ստեղծված խորը ճգնաժամը այս ԱԺ-ում չի լուծվելու՝ դրա ո՛չ գործիքակազմը, ո՛չ էլ քաղաքական լայնախոհությունը չկա։

Ցանկացածի համար պարզ է՝ ճգնաժամի հանգուցալուծումը պետք է փնտրել խորհրդարանի պատերից դուրս, Հայաստանի ժողովրդի արդար զայրույթի գրագետ կազմակերպման և իշխանափոխության մեջ։

Ես համոզված եմ, որ Հայաստանը կործանման տանող այս սայլի անիվը կոտրել ու սայլը հակառակ ուղղությամբ շրջելու առնվազն մեկ հնարավորություն մենք դեռ ունենալու ենք։ Բայց այդ հնարավորությանը պատրաստվել է պետք։

Իսկ ինչպե՞ս պետք է պատրաստվենք։

1․ Նախ պետք է ընդունեք ճգնաժամի առկայությունը։ Դադարենք այն մերժելուց, գույները մեղմացնելուց և իրերը կոչենք իրենց անուններով՝ Հայաստանում ամեն օր խորացող այս ճգնաժամը հանգեցնելու է կործանման։

2․ Մենք պետք է փոխենք մեր առօրյան։ Ամեն առավտվա և երեկոյի մեր քննարկման հարցերը պետք է լինեն Արցախից, Սյունիքից, սահմաններից ստացվող լուրերը։ Մեր քննարկման հիմնական օրակարգը անվտանգությունը և դրա հետ շաղկապված հարցերը (Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթաց, տարածաշրջանային իրավիճակ․․․)

3․ Պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա։ Եթե մի բան փոխելու ենք, դա անելու ենք մեր հանգստության, անհոգության, տանջանքի հաշվին։ Ընդհանրապես պետք է մերժել հեշտ լուծումներ առաջարկողներին․ դա ընդամենը վերջերս մեզ հացրեց աղետի։ Հայաստանի փրկությունը դառնալու է հայրենիք ունենալ երազողների դժվար պայքարը, որով միայն կարողանալու ենք փակել #ազգայինամոթիշրջան-ը և նոր էջ բացել մեր ու մեր սիրելիների համար։

#Armenia #ArtsakhStrong

Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը