Լրահոս

25.07.2011 10:24


ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոսս Կանին մեղադրող սպասուհին հայտարարել է, որ կհասնի արդարության

ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոսս Կանին մեղադրող սպասուհին հայտարարել է, որ կհասնի  արդարության

Ինչպես հայտնում է «AFP» գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս Կանին սեքսուալ բռնությունների մեջ մեղադրող սպասուհին առաջին հրապարակային հարցազրուցն է տվել։

Ավելի վաղ, գործի շահերից ելնելով, կնոջը թույլ չէին տալիս հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Գվինեայի գաղթական, 32–ամյա Նաֆիսատոու Դիալոն հադնիպել է «Newsweek» ամսագրի լրագրողներին։

Հարցազրույցում սպասուհին ասել է, որ Ստրոսս Կանի պատճառով իրեն մարմնավաճառ են անվանում։

–Ես ուզում եմ ապացուցել նախկին ԱՄՀ ղեկավարին, որ փողերը չեն օգնի նրան խուսափել բանտից,–ասել է նա։

Դիալոն նաև հայտնվել է «ABC» հեռուստաընկերության «Good Morning America» հեռուստաշարում։ Նա ընդգծել է, որ իր նպատակն արդարության հասնելն է, և Աստծուն որպես վկա է բերել։

Դիալոն, սակայն, խոստովանել է, որ  սկզբում սխալներ է թույլ տվել, բայց նաև հավելել է, որ  Ստրոսս Կանի դեմ մեղադրանքն ամբողջությամբ ճշմարտություն է։

Իրենց հերթին Ստրոսս Կանի պաշտպանները հայտարարել են, որ կնոջ փաստաբանները ոչ  պրոֆեսիոնալ են իրենց պահել՝ թույլ տալով նրան հանդիպել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, և որ այդ գործողությունների միակ նպատակը հասարակական կարծիքը գրգռելն էր։

Այս խորագրի վերջին նյութերը