Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը տատանվում են 1250-1350 դոլարի սահմանում, «ՆՈՐԴՎԻՆԴ»-ի տոմսերի գինը հասնում է մինչև 2000 դոլարի
Մոսկվա-Երեւան-Մոսկվա ուղղությամբ չվերթների ավիատոմսերը վերջին օրերին կտրուկ թանկացել են՝ 250 ԱՄՆ դոլարից հասնելով 1250 ԱՄՆ դոլարի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «ՋՈԵԼ» միջազգային բեռնափոխադրումների եւ տուրիստական ընկերության տնօրեն Սոնա Եղիազարյանը։
«Շատ են թանկացել Մոսկվա-Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերը. երկկողմանի տոմսերի գները տատանվում են 1250-ից 1350 դոլարի սահմանում, ընդ որում, առանց ուղեբեռի 1300 դոլար է։ Իսկ, օրինակ, «ՆՈՐԴՎԻՆԴ» ավիաընկերության տոմսերի գինը հասնում է մինչեւ 2000 դոլարի»,-նշել է նա:
Նա ասաց, որ փետրվարին նույն ավիատոմսերի արժեքը 200-250 դոլարի սահմանում էր։
Աղբյուրը զրուցել է մի քանի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք նշել են, որ հիմնականում բիզնես դասի ավիատոմսեր են մնացել։
News.am-ը նշում է նաև, որ «Ուրալ» ավիաընկերությունն առաջիկա օրերին Երեւան-Մոսկվա չվերթ չի իրականացնում, խնդիրը պայմանավորված է «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines)՝ А320 տիպի ինքնաթիռի թռիչքների արգելքի հետ։ Նշում են նաև, որ «S7 Airlines»-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթները։