Նորվեգական ահաբեկիչը պահանջում է բաց դատավարություն
Նորվեգացի Անդերս Բրեյվիկը, ով մեղադրվում է ոչ միայն Ուտոյա կղզում ճամբարում սպանդ իրականացնելու համար, այլև կասկածվում է Օսլոյում տեղի ունեցած պայթյունը կազմակերպելու մեջ, պահանջել է, որ իր գործի լսումներն ընթանան բաց դատավարության պայմաններում։ Բացի այդ, նա խնդրել է, որ իրեն թույլ տան դատավարությանը ներկայանալ համազգեստով, բայց թե կոնկրետ ինչ համազգեստի մասին է խոսքը, հայտնի չէ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Ֆրանս պրեսս»–ը, տեղեկացրել է Բրեյվիկի փաստաբանը։
Փաստաբանը նաև ասել է, որ Բրեյվիկը պատրաստվում է ավելի մանրամասն պատմել իր գործողությունների շարժառիթների մասին։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի ունեցավ պայթյուն, այնուհետև մի քանի ժամ անց քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող Ուտոյա կղզում Անդերս Բրեյվիկը ոստիկանի համազգեստով գնդակահարեց շուրջ 80 մարդու։