Աշխարհ

04.03.2022 14:31


ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ պատերազմ չի փնտրում, բայց կավելացնի իր ներկայությունը նրա սահմաններին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ պատերազմ չի փնտրում, բայց կավելացնի իր ներկայությունը նրա սահմաններին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության կողմ չէ և Ռուսաստանի հետ պատերազմ չի փնտրում, բայց կավելացնի իր ներկայությունը Ռուսաստանի Դաշնության սահմաններին, ասել է Ստոլտենբերգը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն Զապորոժիեի ատոմակայանի շուրջ մարտերի մասին հաղորդումները դիտարկում է որպես ռազմական գործողությունների շտապ դադարեցման անհրաժեշտության հաստատում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը