«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ ժամը 19.00–20։00-ն, իրականացնելու է «ԿանգԱՌ» գործողությունը: Նախաձեռնության մասնակիցները լուռ կանգնելու են Օպերայի կանգառում (Բաղրամյան գնացող ուղղության կանգառը) և անցորդներին տեղեկատվական թերթիկներ են բաժանելու երթուղային տաքսիներում կանգնելու վտանգավորության մասին: Նրանք պնդում են, որ երթուղային տաքսիներում կռացած վիճակում երթևեկելը կարող է հանգեցնել խրոնիկ ցավային սինդրոմի, միջողային սկավառակների խնդիր առաջացնել։ Նախաձեռնության կարգախոսներն են՝ «Ազգի ողնաշարը կոտրում են Գազելները», «Կռացած մին չև ո՞ւր», «Ուղևորը կարտոշկա չէ՛», «Ե՛վ վճարում ենք, և՛ կռանում» և այլն։
«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը ձևավորվել է 2011թ. հունիսին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի խումբ երիտասարդների կողմից, ովքեր մտահոգված են երկրի տրանսպորտային խնդիրներով: Քաղաքացիական նախաձեռնության հիմնական նպատակն է քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ տրանսպորտ: «Արժանապատիվ տրանսպորտ» ասելով՝ խմբի անդամները պատկերացնում են, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենաները պետք է փոխարինվեն ավտոբուսներով և տրոլեյբուսներով, կանգառներում պետք է չվացուցակներ տեղադրվեն, ոչ ոք չպիտի կռանա երթուղայինում, ոչ ոք դրսում չմնա, չուշանա, նեղություն չկրի տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով, տրանսպորտը սպասարկի նաև կեսգիշերից հետո, տրանսպորտում երաժշտություն չհնչի, վարորդը չծխի, վարորդի հետ շփումը հնարավորինս քիչ լինի:
«Ազգի ողնաշարը կոտրում են Գազելները»

7or.am