Լրահոս

25.07.2011 09:53


Հայաստանի շախմատի հավաքականը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Հայաստանի շախմատի հավաքականը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Հայաստանի  շախմատի հավաքականը Չինաստան Նինբո քաղաքում կայացող շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում 2,5։1,5 հաշվով հաղթանակ տարավ երկրորդ տեղում ընթացող Հունգարիայի հավաքականի նկատմամբ։ Հաղթական միավորը թիմին բերեց երկրորդ խաղատախտակով մրցող Սերգեյ Մովսեսյանը։ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը խաղացին ոչ ոքի։ Այս մրցափուլից հետո Հայաստանի շախմատի հավաքականը 12 միավորով ամրապնդեց իր առաջատար դիրքը ու երկրորդ տեղում ընթացող Չինաստանի հավաքականից առաջ անցավ 3 միավորով։

Նախավերջին տուրում մեր մրցակիցը Ադրբեջանն է, որը 6 միավորով ընդամենը 7–րդ տեղում է։ Եթե այս խաղում Հայաստանի թիմը հաղթանակ տանի, ապա առաջնության ավարտից մեկ մրցափուլ առաջ կհռչակվի աշխարհի չեմպիոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը