Աշխարհ

04.03.2022 13:02


Բելառուսը սահմանի ամբողջ պարագծով ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը

Բելառուսը սահմանի ամբողջ պարագծով ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը

Բելառուսը սահմանի ամբողջ պարագծով ուժեղացրել է հակաօդային պաշտպանությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի ՊՆ-ն:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը