Լրահոս

25.07.2011 09:45


Քլինթոն. «Կոնգրեսը համաձայնության կգա պետական պարտքի շեմի վերաբերյալ»

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի կասկածում, որ հանրապետականներին և դեմոկրատներին կհաջողվի ԱՄՆ–ի պետական պարտքի  շեմի բարձրացման մասին համաձայնության գալ։

Այսպիսի լավատեսական հայտարարություն Քլինթոնն արել է Հոնկոնգում կայացած խոշորագույն բիզնես ներկայացուցիչների հետ  հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ մինչ օրս ԱՄՆ Կոնգրեսում պետական պարքի շեմի  բարձրացման մասին քննարկումները հաջողության չեն հասել, ինչը առաջին օրը չէ, որ  ազդում է աշախարհի ներդրողների տրամադրությունների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը