Աշխարհ

03.03.2022 19:35


«Հին զգեստով ու կոտրված եղունգով». Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Տիգրան Քեոսայանի հետ ամուսնանալու մասին

«Հին զգեստով ու կոտրված եղունգով». Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է Տիգրան Քեոսայանի հետ ամուսնանալու մասին

Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կատարել է նախօրեին տված խոստումն առ այն, որ կամուսնանա իր երեք երեխաներիր հոր՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ։ Սիմոնյանն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից։

«Հին (բայց սպիտակ) զգեստով ու կարդիգանով, կոտրված եղունգով, իմ արած սանրվածքով ու դիմահարդարմամբ հենց նոր կյանքումս առաջին անգամ ամուսնացա։ Եվ վերջին անգամ, իհարկե»,-գրել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը