Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ին հրթիռային շարժիչների մատակարարումը. Ռոգոզին
Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ին հրթիռային շարժիչների մատակարարումը, ասել է «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:
«Մենք այսօր որոշում ենք կայացրել դադարեցնել «Էներգոմաշ» գիտաարտադրական միավորման արտադրանքի մատակարարումը Միացյալ Նահանգներ։ Սա առաջին հերթին ՌԴ-180 շարժիչներն են, որով թռչում է Atlas-5 հրթիռը ու ՌԴ-181 շարժիչը, որն առաջին աստիճանով օգտագործվում է Antares հրթիռի համար»,-ասել է նա:
Ռուսաստանը դադարեցնում է ԱՄՆ-ին հրթիռային շարժիչների մատակարարումը. Ռոգոզին