Գարնանային սրացումներ չեն, պարզապես իրեն գժի տեղ է դրել
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈւՄ, ԹԵ՞ «ԻՐԵՆ ԳԺԻ ՏԵՂ ԴՆԵԼ»
Համացանցում ակտիվ շրջանառվում է Նիկոլ Փաշինյանի «գարնանային սրացումները», համեմված ինչ-որ բան «թափ տալու» անհիմն սպառնալիքների (անհիմնությունը վերաբերվում է ինչ-որ բանին) հետ։ Սակայն ես հակված չեմ կարծելու, որ Փաշինյանի մոտ «գարնանային սրացումներ» են և հակված չեմ վերագրել երեկվա ոչ ադեկվատ արտահայտումը նրա անձի ոչ ադեկվատության հետ։
Այն, որ սույն սուբյեկտը, հայտնի ձայնագրության մեջ իրեն «գժի տեղ դնելու» մասին արտահայտվել էր, դրա մասին հայտնի է հանրությանը։ Այն, որ Փաշինյանը, արդեն մեկ տարի է, ընդդիմության տված առարկայական հարցերից և ոչ մեկին չի տվել առարկայական պատասխան և բոլոր դեպքերում իրեն «գժի տեղ դնելով» խոսել է արդեն ծեծված, ոչ ակտուալ և ոչ իրական «նախկինների» մասին, դա էլ է արդեն օրինաչափ և հասկանալի։
Եկեք ուղղակի տեսնենք, թե ո՞ր հարցին պատասխանելուց խուսափեց՝ իրեն «գժի տեղ դնելով» Նիկոլ Փաշինյանը։ Հռիփսիմե Ստամբուլյանը կարծես թե բավականին ակտուալ հարց էր բարձրացրել՝ թանկացումների, գազի գնի թանկացման, հացահատիկի պաշարների... Մի խոսքով ՀՀ քաղաքացու անվտանգության հետ կապված։
Իրականում չեմ հասկանում այն ՀՀ քաղաքացիների ոգևորությունը, ովքեր «մատաղ հորթի խանդավառությամբ» են մոտենում Փաշինյանի «գարնանային սրացմանը», այն դեպքում, երբ հացահատիկի հետ կապված հարցը, պետք է նրանց մոտ ուղիղ անհանգստություն առաջացներ և այն դեպքում, որ այս կարևորագույն հարցի պատասխանից Փաշինյանը ուղղակիորեն խուսափեց։ Հարցը այսօրվա առկա իրավիճակի դեպքում անչափ ակտուալ է և ուղղակիորեն կապված է ՀՀ քաղաքացու «ստամոքսի» հետ։ Ներողություն, ի՞նչ եք լցնելու Ձեր ստամոքսը, որ կարողանաք Հայերնիքը հանձնել թշնամուն։ Թե՞ կարծում եք, որ Փաշինյանի chuchul@ կփոխարինի հացին... Կամ միգուցե համոզված եք, որ Ալիևն ու Էրդողանը Ձեզ հա՞ց կտան...
P.S. Սնայպերներով, բանակով, կարմիր բերետավորներով և ոստիկանությամբ ժողովրդից պաշտպանվելով, «թափ տալ» կարող է նույնիսկ ամորձատված ներքինին (ռուսերեն՝ евнух)...

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից